Իսկո. «Պետք չէ մեղադրել ինձ և Խամեսին «Ռեալի» անհաջողությունների մեջ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն նշել է, թե ինչ ակընկալիքներ ունի առաջիկա Էլ Կլասիկոյից,  ինչպես նաև անրադարձել է իր ներկայիս կարգավիճակին մադրիդյան ակումբում:

«Բարսելոնան» լավ մարզավիճակում է:  Բայց «Ռեալը» միշտ պայքարում է, երբ իրավիճակը բարդանում է: Մենք խաղադաշտ ենք դուրս գալու և փորձելու ենք 3 միավոր վաստակել:

Զիդանը հավատում է ինձ, սակայն թիմում կան խաղացողներ, որոնք ավելի լավ մարզավիճակում են, այդ իսկ պատճառով նրանք են հայտնվում մեկնարկային կազմում:

Ընթացիկ մրցաշրջանը դժվար է տրվում ակումբին: Բայց մենք ցանկանում ենք ավարտել այն դրական նոտայի վրա: Այո՛, ամեն ինչ չի, որ իմ մոտ ստացվում է, բայց մենք թիմ ենք, հենց այդ պատճառով պետք չէ մեղադրել Խամեսին և ինձ թիմի անհաջողությունների մեջ»,-Marca-ն է մեջբերում իսպանացու խոսքերը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ