Իսկո. «Մնում եմ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն վերջ է դրել բոլոր խոսակցություններին կապված այլ ակումբ տեղափոխության հետ:

«Իմ ապագա՞ն: Ես մնում եմ: Շարունակելու եմ հանդես գալ «Ռեալում»,- Իսկոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ իսպանացին համաձայնվել է տեղափոխվել «Տոտենհեմ»:

Ավելացնենք, որ թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է նաև, որ ակումբի համար տրանսֆերային պատուհանը փակված է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ