Իրաքում կրկին «Ռեալի» երկրպագուներ են սպանվել

Բակուբայում, որը գտնվում է Բաղդադից 50 կիլոմետր հեռավորության վրա, զինված խումբը Մադրիդի «Ռեալի» 12 երկրպագու է սպանել(ամսվա միջնամասում նույն վայրում ահաբեկիչներն սպանել էին 16 մարդու, 30-ն ստացել էին հրազենային վիրավորում):

Ահաբեկիչներն այս անգամ ևս նշանակետ են ընտրել «արքայական» ակումբի՝ Իրաքում գտնվող ֆան-ակումբը՝ իրենց ահաբեկչական վայրագությունն իրականացնելով գիշերը՝ Մադրիդի «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայի 11-րդ գավաթը նվաճելուց րոպեներ առաջ՝ հաղորդում է իսպանական AS-ը:

Խաղի ավարտից րոպեներ առաջ, երբ ավելացված ժամանակի ավարտին մնացել էր 4 րոպե, 4 ահաբեկիչ ներխուժել են սրահ, որտեղ թիմի երկրպագուները դիտել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, կրակ բացել ու փորձել փախուստի դիմել, սակայն անվտանգության աշխատակիցները հետևել են նրանց:

«Ֆան-ակումբի վրա ամսվա միջնամասում տեղի ունեցած հարձակման նման ահաբեկչություն էր: 12 մարդ զոհվել են այս հարձակման արդյունքում, իսկ 8-ը՝ տեղափոխվել հիվանդանոց»,- ասել է ֆան-ակումբի նախագահ Զիադ Ալբիդանին:

«Դա տեղի է ունեցել ավելացված ժամանակի երկրորդ խաղակեսի վերջնամասում(Երևանի ժամանակով 01:00-ի սահմաններում-խմբ.)՝ 11-մետրանոցներից առաջ: Սա իսկապես սարսափելի է: Նրանք ոչնչացրին Մադրիդի «Ռեալի» երկրպագուների ուրախությունն այս հատուկ գիշերվա ընթացքում»:

48

Այս ահաբեկչական հարձակումը հաջորդեց մեկ այլ հարձակման, որը տեղի էր ունեցել ամսվա միջնամասում, և որը դարձավ 16 երկրպագուի մահվան ու 30 երկրպագուի վիրավորման պատճառ: Իրաքում պնդում են, որ ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Իսլամական պետություն խմբավորումը, քանի որ միայն նրանք են կարծում, որ ֆուտբոլը հակամահմեդական տարրեր է պարունակում: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո ասել է. «Ուզում եմ այս գավաթը նվիրել Իրաքի մեր երկրպագուներին»:

49

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ