Ինյեստա. «Ռոնալդինյոն զանգեց գիշերը 3-ին և ասաց «Ռեալ» տեղափոխության մասին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան օրերս լույս տեսած իր ինքնակենսագրական գրքում պատմել է մի հետաքրքիր դրվագ կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի հետ տեղի ունեցած միջադեպից:

«Մի օր՝ «Ռեալի» հետ հերթական Կլասիկոյից առաջ, Ռոնալդինյոն գիշերը զանգահարեց ինձ և ասաց. «Անդրե՛ս, գիտեմ, որ հիմա գիշերը ժամը 3-ն է, սակայն պետք է քեզ մի բան խոստովանեմ: Ամռանը ես լքում եմ «Բարսելոնան» և տեղափոխվում «Ռեալ»: Իմ եղբայրը արդեն պայմանավորվել է նրանց հետ:Նրանք ինձ այնքան անհավանական եկամուտ են խոստանում, որ չեմ կարող հրաժարվել: Բայց խնդրում եմ ակումբում և թիմում ոչ մեկին այդ մասին չպատմես: Չդավաճանես ինձ, քեզ հավատում եմ ավելին, քան՝ երբևէ»:

Հաջորդ օրը մարզմանը լավ մթնոլորտ էր, իսկ Մադրիդ մեկնելու օրը Ռոնլադինյոն պատմեց ողջ ճշմարտությունը: Նա ասաց. «Տղանե՛ր, այսօր շատ կարևոր խաղ է, իսկ նրանք ուժեղ են: Սակայն այս վերջին օրերի ընթացքում հասկացա, որ մենք ընտանիք ենք: Այդ գիշեր ես զանգել էի բոլորին ու պատմել, որ տեղափոխվում եմ «Ռեալ»: Բայց ոչ մեկդ չպատմեց մյուսին այդ մասին, չդավաճանեց ինձ ու հասկացա, որ մենք կարող ենք լռության մեջ տանջվել, սակայն չդավաճանել իրար: Իսկ ես մտադիր եմ մնալ «Բարսայում» շատ երկար: Հիմա եկեք դուրս գանք խաղադաշտ և դաս տանք «Ռեալին»,-պատմել է Ինյեստան:

Նշենք, որ  այդ խաղում 2005 թվականի նոյեմբերի 19-ին «Բարսելոնան» պարտության մատնեց «Ռեալին» 3-0 հաշվով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ