Ինյեստա. «Ռոնալդո՞ւն. Չավին շատ ֆուտբոլիստների և մարդկանց համար համարվում է ֆուտբոլի լեգենդ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի` վերջերս հնչեցրած խոսքերը կատալանոկան ակումբի նախկին ֆուտբոլիստ Չավի Հերնանդեսի հասցեին:

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը  ասել էր, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի բախտը չի բերել, որ ծնվել է նույն ժամանակահատվածում, ինչ Մեսին: Իր հերթին, Ռոնալդուն հայտարարեր էր, որ Չավին հաղթել է ամեն ինչ, բացի «Ոսկե գնդակից», իսկ նա ունի 3-ը:

«Ռոնալդո՞ւն. Չավին շատ ֆուտբոլիստների և մարդկանց համար համարվում է ֆուտբոլի լեգենդ: Նա հաղթել ամեն ինչ, ինչ հնարավոր է եղել: Մարդկանց դուր է գալիս կամ չի գալիս նրա կամ մյուսի խոսքերը»,- ասել է Անդրես Ինյեստան:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ