Ինյեստա. «Այլ ֆուտբոլիստների կառաջադրեի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ նա այլ ֆուտբոլիստների կառաջադրեր Եվրոպայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:

«Յուրաքանչյուր մարդ իր պատճառը ունի ֆուտբոլիստի օգտին քվեարկելու համար, որոնք նա լավագույնն է համարում:

Այդ ցանկում կընդգրկեի ուրիշ ֆուտբոլիստների, սակայն բոլորը ունեն իրենց սեփական կարծիքը»,-ընդգծել է իսպանացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարելու են «Ռեալի» ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ