Ինյեստա. «20 տարի անցավ այն օրվանից, երբ սկսեցի երազանքս իրականացնել»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան թվիթերյան իր էջում հայտնել է, որ այսօր լրանում է ուղիղ 20 տարի այն օրվանից, երբ իսպանացին ոտք դրեց կատալոնական ակումբ:

«20 տարի անցավ այն օրվանից, երբ սկսեցի երազանքս իրականություն դարձնել: Անսահման հիշողություններ ունեմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնց շնորհիվ այս ամենն իրականություն դարձավ»,- գրել է Ինյեստան:

Նշենք, որ Ինյեստան «Բարսելոնայի» հիմնական թիմում է հանդես գալիս 2002 թվականից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ