«Ինտերի» գլխավոր մարզչի հավակնորդները

«Ինտերի» ղեկավարությունը մտադիր է մոտ ժամանակներս գտնել նոր գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրի պաշտոնանկությունից հետո:

Suning Group չինական ընկերության ներդնողները ուրբաթ օրը կժամանեն Միլան այդ հարցը լուծելու համար:

«Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են Գուս Հիդինգը և Ստեֆանո Պիոլին: Բացի այդ, միլանյան ակումբը հարցազրույց է ունեցել «Վիլյառեալի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Գարիս Տորալյուի հետ:

Իտալական ակումբի ներկայացուցիչները արդեն հանդիպել են Պիոլիի հետ  և առաջարկել նրան կնքել պայմանագիր մինչև 2018 թվականը ՝ 1,3 մլն. եվրո տարեկան աշխատավարձով:

Սակայն ակումբի ասիական ձեռնակատերերը ցանկանում են, որ թափուր պաշտոնը զբաղեցնի ավելի հայտնի մասնագետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ