«Ինտերը» փոխարինող է գտել Ֆրանկ դե Բուրին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը մոտ ժամանակներս կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից:

Ինչպես հաղորդում է Calciomercato.com-ը, եթե միլանյան ակումբը կիրակի օրը պարտվի «Յուվենտուսին», ապա թիմի ղեկը կստանձնի Ֆաբիո Կապելոն:

Ռոբերտո Մանչինիի հեռացումից հետո, «Ինտերը» թիմ հրավիրեց Ֆրանկ դե Բուրին, ով Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ընդամենը մեկ հաղթանակ ունի իր հաշվին, իսկ ահա երեկ Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջեց «Հապոելին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ