«Ինտերը» պատրաստ է 50 մլն. եվրո վճարել Սիմեոնեին ձեռք բերելու համար

«Ինտերի» սեփականատերերը ցանկանում են, որ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամռանը գլխավորի միլանյան ակումբը:

Չինական Suning ընկերությունը հրահանգ է տվել  գործակալ Կիա Դժուրաբիչանիին  զբաղվել այդ խնդրով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ Սիմեոնեն կրճատել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Հիմա արգենտինացի մասնագետի և ակումբի պայմանագիրը գործում է մինչև 2018 թվականը:

Սակայն «Ինտերը» ստիպված կլինի վճարել Սիմեոնեի հրաժարագին 50 մլն. եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ