«Ինտերը» նոր մարզիչ ունի

Իտալական «Ինտերը» հոլանդացի Ֆրանկ դե Բուրին հեռացնելուց հետո վերջապես կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում: Միլանյան ակումբը կգլխավորի 51-ամյա իտալացի մասնագետ Ստեֆանո Պիոլին: Վերջինս 2 տարվա պայմանագր է կնքել «Ներաձուրիների» հետ և պաշտոնապես կներկայացվի հաջորդ հինգշաբթի օրը` միլանյան դերբիից առաջ:

Ստեֆանո Պիոլիի համար «Ինտերը» կդառնա մարզչական կարիերայի 11-րդ ակումբը: Մինչ այս նա մարզել է մի շարք իտալական ակումբներ, մասնավորապես` «Բոլոնիան», «Լացիոն» և «Պալերմոն»: Մասնագետի լավագույն արդյունքը եղել է Ա սերիայի 3-րդ հորիզոնականը «Լացիոյի» հետ:

Նշենք, որ 12 խաղից հետո «Ինտերը» 17 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, թեև մրցաշրջանից առաջ միլանյան ակումբի ղեկավարությունը մեծ ներդրումներ էր կատարել թիմի կազմի ուժեղացման համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ