«Ինտերը» մեգապայմանագիր է առաջարկել Պոչետինոյին

«Ինտերը» մտադիր է թիմ հրավիրել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:

Sky Sports-ի փոխանցմամբ, միլանյան ակումբը պատրաստ է 45-ամյա մասնագետին վճարել տարեկան 10 մլն. եվրո աշխատավարձ: Բացի այդ, «Ինտերը» «Տոտենհեմին» պետք է վճարի 5 մլն., եթե արգենտինացի մասնագետը խզի համագործակցությունը անգլիական ակումբի հետ:

Իտալացիները գլխավոր մարզչի պաշտոնը առաջարկել են Պոչետինոյին, այն բանից հետո, երբ Անտոնիո Կոնտեից բացասական պատասխան են ստացել:

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պաշտոնանկ էր արվել անցած շաբաթ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ