«Ինտերը» մեգաառաջարկ է կատարել «Ռեալին»

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ինտերը» 2016 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ էր թարմացնել տրանսֆերային ռեկորդը:

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին մոտ կանգնած աղբյուները հայտնում են, որ միլանյան ակումբը «սերուցքայինների» ղեկավարությանը առաջարկել է 85 մլն. եվրո կոլումբիացի ֆուտբոլիստի դիմաց:

Այնուամենայնիվ, Խամեսը և «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ընդհանուր հայտարարի են եկել և որոշել, որ 25-ամյա ֆուտբոլիստը կմնա ու կպայքարի մեկնարկային կազմում իր տեղի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ