«Ինտերը» լուրջ կորուստ ունի

«Ինտերի» նորեկ Ժոաու Մարիուն առաջիկա խաղերում չի կարողանա օգնել միլանյան ակումբին ու Պորտուգալիայի հավաքականին:

Calciomercato-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել ու չի կարողանա խաղալ մոտ 3 շաբաթ:

23-ամյա Մարիուն ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում բոլոր խաղերին մասնակցել է՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Մարիուն ամռանն է տեղափոխվել միլանյան ակումբ Լիսաբոնի «Սպորտինգից»: «Ինտերը» տրանսֆերի համար հատկացրել է 45 միլիոն եվրո, որը ռեկորդային է Պորտուգալիայի առաջնության համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ