Ինիեստան կարող է վերականգնվել մինչև «Էլ Կլասիկոն»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան ջանքեր է գործադրում, որպեսզի վերականգնվի մինչև «Ռեալի» դեմ հանդիպումը, հաղորդում է Marca-ն:

Աղբյուրը հայտնում է, որ կիսապաշտպանի վերականգնումը լավ է ընթանում: Այժմ նա երկրորդ՝ որոշիչ փուլում է: Հնարավոր է՝ նա հասցնի վերականգնվել մինչև «Էլ Կլասիկոն», բայց նույնիսկ այդ դեպքում նա կկարողանա խաղալ շատ քիչ: Լուիս Էնրիկեն հազիվ թե ռիսկի գնա ու Ինիեստային կպահի որպես փոխարինող:

Եթե ֆուտբոլիստը չհասցնի վերականգնվել մինչև դեկտեմբերի 3-ը, ապա նա կարող է ընդհանրապես դաշտ դուրս չգալ 2016թ. ընթացքում ու վերադառնալ միայն 2017թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ