Ինիեստա. «Տա՛ Աստված, որ դել Բոսկեն մնա Իսպանիայի հավաքականում»

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Ինիեստան  գովասանքի խոսքեր է ուղղել թիմի գլխավոր մարզչին՝ Վիսենտե դել Բոսկեին: Վերջինիս ապագան ազգային հավաքականում դեռ շարունակում է մնալ հարցականի տակ:

«Դել Բոսկեն իրականացնում է հիանալի աշխատանք: Տա՛ Աստված, որ ամեն ինչ ստացվի այնպես, ինչպես մենք ենք ուզում, և նա մնա Իսպանիայի հավաքականում: Բայց մենք գիտենք, թե ինչպես է լինում ֆուտբոլում: Դել Բոսկեն շատ խոհեմ և մարդկային է, ունակ գնահատելու դեպքերը այնպես, ինչպես ոչ ոք: Հույս ունենք հաղթել Եվրոպայի առաջնությունը»,-  մեջբերում է Ինիեստային  Marcа-ն:

Իսպանիան ԵՎՐՈ-2016-ում իր առաջին երկու խաղերից հետո գլխավորում է D խումբը 6 միավորով և արդեն ապահովել է տեղը 1/8 եզրափակչում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ