Ինիեստա. «Ռեալը» և «Յուվենտուսը» արդարացի են հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Յուվենտուս»-«Ռեալ Մադրիդ» հանդիպման մասին և ընդգծել է, որ թիմերը արդարացի են հասել մրցաշարի այդ փուլ:

«Երբ Չեմպիոնների լիգայից դուրս ես մնում, կորցնում ես դրա նկատմամբ հետաքրքրությունը: Բայց պետք է խոստովանեմ, որ «Ռեալը» և «Յուվենտուսը» արդարացի են հասել եզրափակիչ»:

Իսպանացին խոսել է նաև խաղերի ընթացքում կրկնապատկերներ կիրառելու անհրաժեշտության մասին:

«Պետք է շարունակել աշխատել այդ համակարգի վրա և կատարելագործել այն: Տեսնենք՝ ինչ առաջընթաց կգրանցի այն առաջիկա տարիներին: Կարևոր է այն, ինչ կարող է օգնել մարդկանց և ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհին:

Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, այն ինչ ես տեսել եմ Լիոնել Մեսիի կատարմամբ, այլևս ոչ ոք չի արել: Նա կմնա առաջին համարը: Այս հարցի պատասխանը չի փոխվելու առաջիկա 5 տարիների ընթացքում»,-նշել է Ինիեստան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ