Ինֆանտինոն չարաշահո՞ւմ է պաշտոնեական դիրքը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին մեղադրում են պաշտոնեական դիրքը չարաշահելու հարցում՝ հայտնում է Le Matin-ը:

Անհայտ անձը 11-էջանոց նամակ է ուղարկել շվեյցարական Sonntags Zeitung-ի խմբագրություն: Ենթադրվում է, որ նամակի հեղինակը ՖԻՖԱ-ի՝ աուդիտի և վերահսկողության հանձնաժողովի փոխնախագահն է:

Նամակում գրված է, որ Ինֆանտինոն, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, բազմաթիվ թանկարժեք նվերներ է ստացել Քաթարից ու Ռուսաստանից: Ըստ այդմ՝ երկրները վճարել են պաշտոնյայի՝ 115-150 հազար դոլար արժողությամբ մասնավոր թռիչքները:

Նշվում է, որ Ինֆանտինոն օգտագործում է երկու պաշտոնական ավտոմեքենա, որից մեկը ծառայում է նրա ընտանիքի շահերին: Այդ մեքենայի ծախսերը երկու ամսվա ընթացքում կազմել են ավելի քան 30 հազար շվեյցարական ֆրանկ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ