Indian Wells. Ջոկովիչը երկու սեթում հաղթեց Նադալին ու դուրս եկավ եզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող Indian Wells մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում մրցում էին սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու իսպանացի թենիսիստ, աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալը։

Առաջին սեթում կատաղի պայքար ընթացավ, ու ելքը որոշվեց միայն թայ-բրեյքի միջոցով։ Այստեղ ավելի հաջողակ գտնվեց Նովակը, ով թայ-բրեյքում հաղթեց 7-5 հաշվով, իսկ սեփում՝ 7-6։

Երկրորդ սեթում, սակայն, Նադալը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ ու պարտություն կրեց 6-2 հաշվով։

Արդյունքում, Ջոկովիչը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Միլոշ Ռաոնիչի հետ, ով իր հերթին կիսաեզրափակիչ մյուս խաղում պարտության մատնեց Դևիդ Գոֆինին 3-6, 6-3, 3-6 հաշվով։

Եզրափակիչը տեղի կունենա այսօր՝ 23։59-ին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ