Independent. Ինչպիսի տեսք կունենա «Մանչեսթեր Յունայթեդը» առանց Ուեյն Ռունիի

Երեկ բրիտանական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է դուրս թողնել թիմի հիմնական կազմից Ուեյն Ռունիին և ահա Independent-ը որոշել է ներկայացնել  թիմի 4 հնարավոր դասավորվածություն առանց Ռունիի:

1 2 3 4

Ինչպես տեսնում եք 2 դեպքում Մխիթարյանը զբաղեցրել է ենթահարձակվողի դիրքը, որտեղ խաղում է հենց Ուեյն Ռունին, իսկ մնացած 2 դեպքերում Independent-ը չի ընդգրկել Հենոյին մեկնարկային կազմում:

«Առաջին տարբերակում Մխիթարյանը կարող է խաղալ 10 համարի դիրքում: Մոուրինյոն մինչ օրս հայ ֆուտբոլիստին միայն օգտագործել է աջ կիսապաշտպանի դիրքում: Այն մասին, որ Հենրիխը չի օգտագործվում իր սիրած դիրքում, որտեղ նա ավելի արդյունավետ ֆուտբոլ էր ցույց տալիս, արդեն մի քանի անգամ խոսվել է»,- գրել է հրատարակությունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ