Ինչու Ռոջեր Ֆեդերերը չի ավարտում մարզական կարիերան

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է այն մասին, թե ինչու չի ավարտում մարզական կարիերան:

«Ես խոսակցություններ եմ լսում այն մասին, որ պետք է ավարտեի մարզական կարիերաս «Ռոլան Գարոս 2009»-ում հաղթանակից հետո: Մարդիկ չեն հասկանում, թե ես ինչու եմ շարունակում խաղալ, երբ նախկինի համեմատ՝ շատ հաճախ չեմ հաղթում:

Բանն այն է, որ ես սիրում եմ թենիսը: Ես վայելում եմ այս խաղը նույնիսկ այն ժամանակ, երբ երեք Մեծ սաղավարտ անընդմեջ չեմ կարողանում հաղթանակ տանել: Կարիերաս ավարտելու վերաբերյալ ոչ մի խնդիր չունեմ:

Հենց հասկանամ, որ մարմինս, ուղեղս, կինս կամ երեխաներս չեն ուզում, որ ես ելույթ ունենամ, հաջորդ օրը վայր կդնեմ ռակետս: Իհարկե դա բարդ պահ կլինի ինձ համար, սակայն այն մի օր գալու է»,- The Guardian-ը փոխանցում է Ֆեդերերի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ