Ինչու Մեսին որոշեց վերադառնալ Արգենտինայի հավաքական(ծաղրանկար)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին որոշում է կայացրել վերադառնալ Արգենտինայի ազգային հավաքական:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի եզրափակչում 2-րդ տարի անընդմեջ Չիլիի ընտրանուց պարտություն կրելուց հետո արգենտինացին հայտարարեց ազգային հավաքականում ելույթները ավարտելու մասին:

Սակայն արգենտինացիների նորանշանակ մարզիչ Էդգարդո Բաուսայի հետ ունեցած զրույցից հետո Մեսին մտափոխվեց: Իսկ ավելի ուշ հրապարակվեց Արգենտինայի հավաքականի հայտացուցակը առաջիկա խաղերի համար, որտեղ բացակայում էր Գոնսալո Հիգուաինի անունը:

Նշենք, որ շատերը մեղադրում էին Հիգուաինին թիմի անհաջողությունների մեջ: Վերջինս չէր կարողանում իրացնել գոլային պահերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ