Ինչու էր Արդա Թուրանը «հավանել» «Ռեալի» հաղթական լուսանկարը, ու ինչ էր տեղի ունեցել իրականում

Մադրիդի «Ռեալի»՝ «Սևիլիայի» նկատմամբ հաղթանակից ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող դառնալուց հետո կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը թվիթերյան իր էջի միջոցով «հավանել» էր «արքայական» ակումբի հաղթական լուսանկարը, որը քննարկումների առիթ էր դարձել:

Պարզվում է, սակայն, որ «հավանողը» ֆուտբոլիստը չի եղել, այլ նրա պրոֆիլը կոտրել են ցանցահեններն ու «սև» գործն արել:

«Երկու օր առաջ պրոֆիլս կոտրել են: Դրանից հետո երկու անգամ իմ էջը «հավանել» է «Ռեալի» լուսանկարները, որը, բնականաբար, իմ ձեռքի գործը չէ»,- պարզաբանել է Թուրանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ