Ինչու է «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել շահավետ հովանավորչական պայմանագրից

Այսօր կատալոնական «Բարսելոնան» մեծ հովանավորչական պայմանագիր կնքեց ճապոնական Rakuten ընկերության հետ: Հետաքրքիր է, որ տարիներ առաջ նույն ընկերությունը շահավետ պայմանագիր է առաջարկել նաև «Մանչեսթեր Սիթիին», սակայն անգլիական ակումբը հրաժարվել է դրանից:

2011/12 մրցաշրջանից առաջ կողմերը երկար բանակցել են և շատ մոտ են եղել համաձայնության գալու: Սակայն, «Մանչեսթեր Սիթին» չի համաձայնել ճապոնացիների պայմաններից մեկին` կրել կարմիր մարզահագուստ, քանի որ դա նրանց քաղաքային հակառակորդի` «Մանչեսթեր Յունայթեդի» գույնն է: Տվյալ պահանջի մերժման պատճառով ճապոնական ընկերությունը հրաժարվել է գործարքից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ