Ինչպես Twitter-ում արձագանքեցին Մխիթարյանի բացակայությանը

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն մեկնարկային կազմում չէ, այլև փոխարինողների թվում չկա: Ստորև ներկայացնում ենք Մխիթարյանի բացակայության վերաբերյալ մի քանի անդրադարձներ թվիթերյան օգտատերերի կողմից:

«Ոչ Մարսիալը կա, ոչ էլ՝ Մխիթարյա՞նը: Յանգը՝ մեկնարկայինո՞ւմ. խնդրահարույց մեկնարկային կազմ է»:

«Մարուան Ֆելայինին մեկնարկային կազմում է: Շատ զարմացած չեմ. կարծում եմ՝ ավելի շատ օգուտ կտա, քան վնաս: Մխիթարյանի բացակայությունն իսկական ամոթ է»,- գրել է հայտնի ժուռնալիստը:

«Մխիթարյանը պետք է հեռանա հունվարին»

«Կա՛մ Ժոզեն երբեք հետաքրքրված չի եղել Մխիթարյանի ծառայություններով, կա՛մ նրան ձեռք է բերել, որ «Արսենալին» չմիանա»


«Մարսիալն ու Մխիթարյանը չկան՝ անիրական է»


«Մխիթարյանը հունվարին կամ հուլիսին կտեղափոխվի «Վոլֆսբուրգ», իսկ երկու տարի անց կգա «Մանչեսթեր Սիթի»

Նշենք, որ Մխիթարյանի բացակայության վերաբերյալ անդրադարձները շատ են: Երկրպագուների մեծամասնությունը դժգոհ է Մոուրինյոյի որոշումներից և չի հասկանում, թե որն է Հենրիխի բացակայության պատճառը:

Ի՞նչ գրազ է Յուրգեն Կլոպն առաջարկել Հենրիխ Մխիթարյանին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ