Ինչպես են որոշվելու հաղթողները ԵՎՐՈ-2016-ում հավասար միավորների դեպքում

ԵՎՐՈ-2016-ում նոր ձևաչափի արդյունքում խմբերում առաջին 2 տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից անցնում են 1/8 եզրափակիչ: Սակայն այս անգամ կարևորվում է նաև երրորդ տեղը, քանի որ լավագույն 4 երրորդ տեղը գրաված թիմերը նույնպես անցնում են հաջորդ փուլ: Իսկ ինչպես են որոշվելու տեղերի բաշխումը, եթե թիմերը ունեն հավասար միավորներ:

Այսպես, եթե խմբում թիմերը ունեն հավասար միավորներ, ապա տեղերը որոշելու համար հաշվի են առնվում հետևյալ գործոնները նշված հաջորդականությամբ.
1.Հավասար միավորներ ունեցող թիմերի միջև խաղերի արդյունքը
2.Հավասար միավորներ ունեցող թիմերի միջև գոլերի տարբերությունը
3.Հավասար միավորներ ունեցող թիմերի խփած գոլերի թիվը
4.Գոլերի տարբերությունը խմբի բոլոր թիմերի հետ խաղերում
5.Խփված գոլերի քանակը խմբի բոլոր թիմերի հետ խաղերում
6.Եթե երկու թիմերի միջև այսքանից հետո պահպանվում է հավասարություն, ու նրանք հանդիպում են խմբի վերջին խաղում, ապա նրանց միջև տեղի է ունենում 11 մետրանոց հարվածաշար
7.Արդար խաղի ցուցանիշներ /3 միավոր կարմիր ու 1 միավոր դեղին քարտի համար/
8.Վիճակ

Լավագույն 4 երրորդ տեղը զբաղեցնող թիմերը որոշելու համար հաշվի են առնվում հետևյալ գործոնները նշված հերթականությամբ.
1.Միավորներ
2.Գոլերի տարբերություն
3.Խփած գոլերի քանակ
4.Արդար խաղի ցուցանիշներ /3 միավոր կարմիր և 1 միավոր դեղին քարտի համար/
5.ՈՒԵՖԱ-ի ազգային հավաքականների վարկանիշ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ