Ինչպես ելույթ ունեցավ Անի Ամիրաղյանն Անթալիայի մրցաշարում

Կանանց թենիսի Հայաստանի բազմակի չեմպիոնուհի Անի Ամիրաղյանն Անթալիայում մասնակցում էր TENNIS ORGANISATION CUP մրցաշարին, որի մրցանակային հիմնադրամը 10,000 դոլար է:

Մենախաղում Ամիրաղյանը հասավ մինչև 1/16 եզրափակիչ, որում 6:4, 6:3 հաշվով պարտվեց ուկրաինուհի Անաստասիա Վասիլիևային: Մինչև այդ Ամիրաղյանը 6:4, 6:2 հաշվով առավելության էր հասել Անգլիան ներկայացնող Ջազամեյ Դրուի նկատմամբ:

Զուգախաղում Անի Ամիրաղյանը հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ ռուս թենիսիստուհի Ամինատ Կուշկովայի հետ 6:3, 6:1 հաշվով պարտվեց Վիկտորյա Տոմովա – Անաստասիա Վասիլիևա զույգին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ