Ինչպես է Նեյմարի հայրը ձախողել ֆուտբոլիստի տրանսֆերը ՊՍԺ

Ֆրանսիական ՊՍԺ-ն ամռանը լրջորեն հետաքրքրված էր «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի ծառայություններով, սակայն տրանսֆերն այդպես էլ չկայացավ: L’Equipe-ը նոր մանրամասներ է հրապարակել չկայացած տրանսֆերի վերաբերյալ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք փարիզցիները պատրաստակամություն են հայտնել վճարելու Նեյմարի` 190 մլն եվրո կազմող հրաժարագինը, ապահովել նրան տարեկան 40 մլն եվրո աշխատավարձով, ինչպես նաև Բրազիլիայում նրա անունով հյուրանոցների ցանց բացել ու նրան հանձնել բաժնետոմսերի 30 տոկոսը: Այնուամենայնիվ, աղբյուրի փոխանցմամբ, տրանսֆերի ձախողման պատճառ է դարձել այն, որ այս ամենից բացի ֆուտբոլիստի հայրը պահանջել է նաև ՊՍԺ-ի սեփականատերից վճարել Բրազիլիայում Նեյմարի չկատարած հարկային պարտավորությունների համար սահմանված տուգանքը, որը կազմել է մոտ 45 մլն եվրո: Այս պահանջն ուղղակի ցնցել է ՊՍԺ-ին ու ստիպել հրաժարվել նրան ձեռք բերելու մտքից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նեյմարը երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը տարեկան ընդամենը 15 մլն եվրո աշխատավարձով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ