Ինչպես է Մոուրինյոն պատրաստվում ֆուտբոլիստներին տրամադրել դերբիին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջին անհաջողություններից հետո թիմին Անգլիայի լիգայի գավաթի շրջանակներում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին լավագույնս տրամադրելու համար պատրաստվում է նրանց անհատական մոտիվացիոն նամակներ ուղարկել, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրը նշում է, որ սա Մոուրինյոյի կողմից մեծ խաղերին ընդառաջ հաճախակի կիրառվող հնարք է: Բացի այդ, հնարավոր է` նա թիմի ավտոբուսում ևս հանդես գա ոգևորիչ ելույթով: Սա իր արդյունքն է տվել նաև «Լիվերպուլի» դեմ խաղի ժամանակ:

Նշենք, որ չնայած այս ամենին` Մոուրինյոն այսօր շատ տարօրինակ էր վարվել թիմի հետ` մարզումը վստահելով իր օգնականին և անգամ չողջունելով իր ֆուտբոլիստներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ