Ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձել տուն Ուոտֆորդից (լուսանկարներ)

Երեկ ԱՊԼ-ի հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս պարտվեց «Ուոտֆորդին» 1-3 հաշվով: Վերջին անգամ «կարմիր սատանաները» զիջել էին «Ուոտֆորդին» 30 տարի առաջ:

Այս ձախողումից հետո (ՄՅՈՒ-ն կրեց 3-րդ անընդմեջ պարտությունը 8 օրերի ընթացքում) ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշեց վերադառնալ Մանչեսթեր ոչ թե ակումբի ավոտոբուսով, այլ գնացքով:

Ուոտֆորդի կայարանում ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստներին դիմավորել են զարմացած երկրպագուները, ովքեր ցանկություն են հայտնել լուսանկարվել և ստորագրություններ վերցնել անգլիկան գրանդի աստղերից:

Նշվում է, որ այս քայլով Մոուրինյոն ցանկացել է ավելի շատ ժամանակ ունենալ մտածելու թիմի առաջիկա խաղերի մասին և խոսել ֆուտբոլիստների հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ