Ինչպես է Հայաստանի հավաքականը խաղում առանց Հենրիխ Մխիթարյանի (վիճակագրություն)

Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը լուրջ խնդիր է Հայաստանի հավաքականի համար: Շատերը պնդում են, որ անկախ նրա բացակայությունից մեր թիմը պետք է խաղա արժանի ֆուտբոլ և ապահովի արդյունքներ: Սակայն, վիճակագրությունը ևս ցույց է տալիս, որ դա գրեթե անհնար է:

Այսպես, 2010թ-ից սկսած Հայաստանի հավաքականի 53 խաղերից Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել միայն 7-ին: Այդ 7 խաղերում Հայաստանի հավաքականը կրել է 6 պարտություն և ընդամենը 1 անգամ ոչ-ոքի արդյունք գրանցել: Դա եղել է Սերբիայի դեմ 2 տարվա վաղեմության երևանյան հանդիպումը: Հայաստանի հավաքականը 7 խաղում խփել է 2 գնդակ, բաց թողել 17 գնդակ:

11/08/2010 Հայաստան 1-3 Իրան /ընկերական խաղ/
28/02/2012 Հայաստան 0-2 Սերբիա /ընկերական խաղ/
14/08/2013 Ալբանիա 2-0 Հայաստան /ընկերական խաղ/
11/10/2014 Հայաստան 1-1 Սերբիա /ԵՎՐՈ-2016 որակավորման փուլ/
14/10/2014 Հայաստան 0-3 Ֆրանսիա /ընկերական խաղ/
04/09/2016 Դանիա 1-0 Հայաստան /ԱԱ-2018 որակավորման փուլ/
08/10/2016 Հայաստան 0-5 Ռումինիա /ԱԱ-2018 որակավորման փուլ/

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ