Ինչպես է «Բարսելոնան» խաղում առանց Մեսիի

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթ: Սակայն, վիճակագրությունը ցույց է տալիս, որ արգենտինացու կորուստն այնքան էլ խնդրահարույց չէ Լուիս Էնրիկեի թիմի համար:

Այսպես, Լուիս Էնրիկեի կողմից «Բարսելոնան» գլխավորելուց հետո «Բարսելոնան» առանց Մեսիի անցկացրել է 16 հանդիպում: Դրանցից միայն մեկն է ավարտվել կատալոնացիների պարտությամբ` 1-2 հաշվով «Սևիլիայից»: Եվս 2 խաղ Էնրիկեի սաները ոչ-ոքի են ավարտել` ընդդեմ «Վիլանովենսեի» ու «Վալենսիայի»: Մնացած 13 հանդիպումներում «Բարսելոնան» հաղթել է: Մեսիի բացակայությամբ 16 խաղերում «Բարսելոնան» 49 գնդակ է խփել, որոնցից 11-ական` Նեյմարն ու Սուարեսը:

Հիշեցնենք, որ այսօր 18:15 «Բարսելոնան» արտագնա խաղում կհյուրընկալվի Խիխոնի «Սպորտինգին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ