Ինչպե՞ս կդասավորվի Պատոյի ապագան «Չելսիում»

Իտալական «Միլանի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեշանդրե Պատոն կարող է մնալ «Չելսիում» ու մարզական կարիերան շարունակել Անտոնիո Կոնտեի ղեկավարած թիմում:

Ֆուտբոլիստի գործակալն անդրադարձել է բրազիլացու՝ լոնդոնյան ակումբի հետ հնարավոր պայմանագրի կնքմանը՝ նշելով, որ եթե «Չելսին» ցանկանա, ապա Պատոն պատրաստ կլինի պաշտպանել «ազնվականների» գույները:

«Ինտեր», «Սան Պաուլու», «Պալմեյրաս», «Ֆլամենգո» և այլն… Ինչպե՞ս կարող է Պատոն այլ թիմի հետ արդեն իսկ պայմանագիր կնքած լինել, եթե գործող պայմանագիր ունի «Չելսիի» հետ մինչև հունիսի 30-ը:

Մենք բոլոր շարժառիթներն ունենք քառամյա պայմանագիր ստորագրելու, եթե «Չելսին» ցանկանա: Ամեն դեպքում ես Ռոման Աբրամովիչը չեմ, հետևաբար չգիտեմ՝ ինչ կլինի: Եթե «Չելսին» չցանկանա շարունակել համագործակցությունը, ապա Պատոն կվերադառնա «Կորինտիանս», որտեղ կորոշվի նրա ապագան»,- ասել է ֆուտբոլիստի գործակալը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ