Ինչո՞ւ Ռենատու Սանշեսն ընտրեց «Բավարիան», ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդը»

18-ամյա կիսապաշտպան Ռենատու Սանշեսը, ով «Բենֆիկայից» տեղափոխվել է «Բավարիա», խոսել է այն մասին, թե ինչու է ընտրել հենց մյունխենյան ակումբը: Սանշեսի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Մանչեսթեր Յունայթեդն» իմ տրանսֆերը ձեռք բերելու առաջարկ էր կատարել: Կարծում եմ՝ բոլորի համար դա պարզ է: Ես ընտրեցի «Բավարիան», քանի որ այն մեծ ակումբ է:

Այստեղ կա մարզադաշտ, որ տեղավորում է 65 հազար հանդիսական: Ինչ-որ չափով «Բավարիան» նմանեցնում եմ «Բենֆիկային»: Այստեղ ես տիտղոսներ կնվաճեմ»,- Goal.com-ը փոխանցում է ֆուտբոլիստի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ