Ինչո՞ւ են ձգձգվում «Մանչեսթեր Յունայթեդի» ու Մոուրինյոյի բանակցությունները

Լուի վան Գալը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ նոր մարզչի անունը դեռևս հայտնի չէ: «Յունայթեդը» բանակցում է Ժոզե Մոուրինյոյի հետ: Գրեթե բոլոր հեղինակավոր աղբյուրների պնդմամբ՝ հենց պորտուգալացի մասնագետն է փոխարինելու Վան Գալին, սակայն բանակցությունները ձգձգվում են:

The Telegraph-ը տեղեկացնում է, որ խնդիրը թիմի ու Ժոզե Մոուրինյոյի հովանավորներն են: Օրինակ՝ Ժոզե Մոուրինյոն հովանավորչական պայմանագիր ունի Jaguar ավտոարտադրող ընկերության հետ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաժամկետ պայմանագիր ունի Chevrolet-ի հետ:

Թե ինչպես համաձայնության կգան կողմերը կամ ընդհանրապես համաձայնության կգան, թե ոչ, պարզ կլինի առաջիկայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ