Ինչո՞ւ է Մխիթարյանն ընտրել «Յունայթեդը»՝ նախնական համաձայնություն ունենալով «Արսենալի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը նախնական համաձայնություն է ունեցել «Արսենալ» տեղափոխության վերաբերյալ: Այս մասին իր զեկույցում գրել է Daily Mail-ը:

Մխիթարյանը վերջին պահին մերժել է Արսեն Վենգերի թիմին՝ ակնկալելով, որ մեծ դեր է ստանալու «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

27-ամյա հայ ֆուտբոլիստը շարունակում է պայքարել թիմում տեղ գտնելու համար, իսկ Ժոզե Մոուրինյոն պնդում է, որ Մխիթարյանը վնասվածք չունի, սակայն 100 տոկոսով պատրաստ չէ խաղերին:

Եվ ահա Daily Mail-ը պնդում է, որ Հենրիխ Մխիթարյանը մինչև «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելու որոշում կայացնելը նախնական պայմանավորվածություն է ունեցել «Արսենալի» հետ: Այս քայլին Հենրիխը գնացել է՝ հավատալով, որ ինքը «Յունայթեդին» ավելի անհրաժեշտ կլինի, քան «Արսենալին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ