Ինչքան է ստացել Ռայոլան Պոգբայի տրանսֆերից

«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան նոր մանրամասներ է բացահայտել աշխարհի ամենաթանկ տրանսֆերային գործարքի` Պոլ Պոգբայի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին:

«Պոգբան եկավ մեզ մոտ ընդամենը 1.5 մլն եվրոյի դիմաց: 4 տարի անց նա ցանկանում էր ամեն գնով վերադառնալ Անգլիա: Մենք նրա դիմաց պահանջեցինք 105 մլն եվրո, ու ևս 5 մլն եվրո, եթե նա երկարաձգի պայմանագիրը կամ տեղափոխվի այլ ակումբ ոչ պակաս քան 50 մլնի դիմաց:

Դա մեզ օգնեց վաստակել 95 մլն եվրո: Մինո Ռայոլան և նրա ընկերությունը կստանան 27 մլն եվրո միջնորդավճար, արդյունքում` «Յուվենտուսի» մաքուր շահույթը կկազմի 72 մլն եվրո»,-հայտարարել է Մարոտան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ