Ինչքան է կազմում Հայաստանի հավաքականի տրանսֆերային արժեքը

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը սկսել է ազգային ընտրանու մարզական հավաքը 23 ֆուտբոլիստներով, որոնց մեծ մասը ներկայացնում են Հայաստանի առաջնությունը: VivaroNews.am-ը, հիմնվելով Transfermarkt.de կայքի տրամադրած տվյալների վրա, հաշվարկել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը: Նշենք, որ բոլոր 23 ֆուտբոլիստների արժեքների հանրագումարը կազմել է 8 325 000 եվրո: Մեր ամենաթանկարժեք գիծը կիսապաշտպանությունն է՝ 4 250 000 եվրո, ամենացածր արժեք ունեցողը՝ դարպասապահների եռյակն է՝ 575 000 եվրո: Ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Արաս Օզբիլիսն է՝ 1,5 մլն եվրո:

Ներկայացնում ենք ամբողջական ցանկը

Դարպասապահներ – 575 000 եվրո

  • Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ» – 250 000
  • Անատոլի Այվազով «Շիրակ» – 175 000
  • Գոռ Մանուկյան «Փյունիկ» – 150 000

Պաշտպաններ – 2 750 000 եվրո

  • Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա) – 300 000
  • Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան – 400 000
  • Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս – 325 000
  • Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան – 200 000
  • Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան – 700 000
  • Վահագն Մինասյան «Ալաշկերտ» – 150 000
  • Անդրանիկ Ոսկանյան «Ալաշկերտ» – 200 000
  • Կամո Հովհաննիսյան «Փյունիկ» – 350 000
  • Արթուր Քարտաշյան «Փյունիկ» – 125 000

Կիսապաշտպաններ4 250 000 եվրո

  • Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ) – 1 100 000
  • Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա) –  1 500 000
  • Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) – 300 000
  • Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս) – 250 000
  • Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» – 175 000
  • Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ» – 250 000
  • Զավեն Բադոյան, «Բանանց» – 325 000
  • Դավիթ Հակոբյան, «Շիրակ» – 350 000

Հարձակվողներ – 750 000 եվրո

  • Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա) – 400 000
  • Վարդան Պողոսյան, «Փյունիկ» – 200 000
  • Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան» – 150 000

Ընդհանուր արժեքը՝ 8 325 000 եվրո

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ