Ինչքան է արժեցել Յուրա Մովսիսյանի տրանսֆերը «Ռեալ Սոլթ Լեյքին»

«Սպարտակը» իր թիմի նախկին  հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերը «Ռեալ Սոլթ Լեյքին» վաճառել է 3 մլն. եվրոյով, տեղեկացնում է Transfermarkt-ը:

Մինչ այդ հայ ֆուտբոլիստը հանդես էր գալիս ամերիկյան ակումբում վարձավճարի հիմունքներով: Մովսիսյանը 1 տարվա պայմանագրի է կնքել «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ:

ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 27 հանդիպում և հեղինակել 10 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ