Ինչի մասին են խոսել Պիկեն և Մոուրինյոն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն պատահաբար հանդիպել են կիրակի օրը Լոնդոնում կայացած թենիսի հանդիպումներից մեկի ժամանակ:

Սկզբում, իսպանացի ֆուտբոլիստի և պորտուգալացի մասնագետի միջև մի մարդ էր նստած, բայց երբ նրանք նկատեցին միմյանց, փոխվեցին տեղերով և սկսեցին ջերմ զրուցել:

Այս ամենից հետո «Կարմիր սատանաների» պաշտոնական էջը տեղադրեց նրանց հանդիպումից լուսանկարներ: Իսկ երկրպագուները եզրակացրին, որ Պիկեն կարող է վերադառնալ «ՄՅՈՒ»:

#Repost @thedevilstime: Jose catches up with ex-#MUFC defender Gerard Pique at the tennis.

A photo posted by Manchester United (@manchesterunited) on

Սակայն տեղեկացվում է, որ Պիկեն պատմել է Մոուրինյոյին «Մանչեսթեր Յունայթեդում»  անցկացրած տարիների մասին և ընդգծել, որ երբեք չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», քանի որ հարգում է «Կարմիր սատանաների» պատմությունը և հիանում այդ ակումբով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ