Ինչ ֆուտբոլային հանդիպումներ դիտել այսօր

ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ

ժամը՝  22:45 «Արսենալ»-Վեսթ Բրոմվիչ Ալբիոն» 

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալելու է «Վեսթ Բրոմվիչին»: «Զինագործներին» օդի և ջրի պես անհրաժեշտ է այս հաղթանակը երկու անընդմեջ ոչ-ոքիներից հետո, որպեսզի վերջիններս դուրս չմնան չեմպիոնական մրցավազքից:

Ա ՍԵՐԻԱ

Ժամը՝ 22:45 «Միլան»-«Կարպի»

Իտալիայի առաջնության 34 տուրում «Միլանը» արտագնա խաղում իր ուժերը կփորձի «Կարպիի» հետ: Միլանյան թիմը կփորձի հաղթող դուրս գալ այս դիմակայությունում, որպեսզի մի փոքր մոտենա մրցաշարային աղյուսակի առաջին քառյակին:

ԼԱ ԼԻԳԱ

ժամը՝ 22:30 «Ռեալ Սոսյեդադ»-«Խետաֆե»

Մադրիդի «Ռեալից» կրած ջախջախիչ պարտությունից հետո «Խետաֆեն» Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում փորձելու է միավորներ վաստակել, որպեսզի հեռանա վտանգավոր գոտուց:

ժամը՝  23:00 «Գրանադա»-«Լևանտե»

«Գրանադան» սեփական հարկի տակ ընդունելու է «Լևանտեին»: «Գրանադան» պետք է ներդնի իր ողջ ուժերը՝  մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղից 17-ը անցնելու համար:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ