Ինչպես Մաթս Հումելսը փոխեց իր կարծիքը «Բավարիայի» մասին

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մաթս Հումելսը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն: Տարբեր լրատվամիջոցներ նշում են, որ աշխարհի չեմպիոնը արդեն համաձայնության է հասել մյունխենցիների հետ և կստորագրի 4 տարվա պայմանագիր: Երեկ արդեն «Բորուսիայի» պաշտոնական կայքը հաստատեց, որ թիմի պաշտպան Մաթս Հումելսն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է առաջիկա ամռանը հեռանալ դորտմունդյան ակումբից ու միանալ Մյունխենի «Բավարիային»:

Այժմ եկեք հիշենք, թե ինչ էր ասել է Հումելսը «Բավարիա» տեղափոխվելու մասին տարիներ առաջ:

BILD-ի հետ հարցազրույցներից մեկում (2011թ.) Հումելսը վստահեցրել էր, որ եթե անգամ իր պայմանագրի մեջ լիներ կետ, որի համաձայն «Բավարիան» կարող էր ձեռք բերել իր տրանսֆերը  2 մլն եվրոյի դիմաց, ապա նա կհրաժարվեր:

Իսկ ահա 2013-ին Հումելսը Մարիո Գյոտցեի «Բավարիա» տեղափոխվելուց հետո հայտարարել էր ՝«Ուղղակի չեմ հավատում, որ Գյոտցեի մոտ կային մարզական պատճառներ «Բորուսիայից» հեռանալու համար»:

Նշենք, որ Հումելսի ու «Բորուսիայի» միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականի ամռանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ