Ինչ է պետք Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյքին» ՄԼՍ փլեյ-օֆֆ անցնելու համար

MLS-ի կանոնավոր առաջնության 33 խաղից հետո Յուրա Մովսիսյանի ակումբը՝ «Ռեալ Սոլթ Լեյքը» 46 միավորով զբաղեցնում է Արևմտյան կոնֆերենցիայի 4-րդ հորիզոնականը: Կանոնավոր առաջնության ավարտին դեռ մեկ տուր կա, իսկ փլեյ-օֆֆ անցնելու համար պետք է զբաղեցնել 1-6-րդ տեղերը:

2016-10-17 11_35_25-Standings _ MLSsoccer.com

Վերջին տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» մրցակցի հարկի տակ հանդիպելու է «Սիեթլ Սաունդերսին», որը ևս պայքարում է փլեյ-օֆֆի ուղեգրի համար և ընդամենը մեկ միավոր պակաս ունի մրցակցից: Փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարում են նաև «Սպորտինգ Կանզաս Սիթին» և «Պորտլենդ Թիմբերսը», որոնք ունեն 44-ական միավոր:

Հաղթանակի դեպքում «Ռեալ Սոլթ Լեյքը» հաստատում է իր տեղը փլեյ-օֆֆում անկախ մյուս հանդիպումների արդյունքից: Ոչ-ոքիի դեպքում ևս Յուրա Մովսիսյանի թիմը նվազագույնը 6-րդ տեղով ապահովում է իր մասնակցությունը փլեյ-օֆֆին:

Պարտության դեպքում «Ռեալ Սոլթ Լեյքը» կորցնում է իր տեղը լավագույն վեցյակում միայն այն դեպքում, եթե «Սպորտինգ Կանզաս Սիթին» ու «Պորտլենդ Թիմբերսը» միաժամանակ հաղթանակներ տանեն իրենց խաղերում:

Նշենք, որ Յուրա Մովսիսյանը վերջին խաղում վնասվածքից հետո վերադարձել էր մեկնարկային կազմ, սակայն չի կարողացել օգնել թիմին գոլ խփել: «Ռեալ Սոլթ Լեյքը» երեք խաղ շարունակ գոլ չի խփել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ