Ինչ ասաց Զլատանը Մխիթարյանի գոլից հետո

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց արտագնա հանդիպումը «Անդերլեխտի» հետ:

Անգլիական BT Sport-ի տեսախցիկները ֆիքսել են այն պահը, թե ինչպես 37-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի գոլից հետո թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դիմում է մրցակիցներին ու ասում. «Մենք պետք է ավելին անենք»:

Շվեդ ֆուտբոլիստի այս խոսքերը մեծ արձագանք են գտել երկրպագուների շրջանում: Ռունիի բացակայությամբ ավագի թևկապը կրում էր Մայքլ Քերիկը, բայց թիմին պետք էր ևս մեկ խարիզմատիկ առաջնորդ, որ առաջ կմղի թիմակիցներին:

Այնուամենայնիվ, «Յունայթեդին» կարծես թե չհաջողվեց ավելին անել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ