Ինչ ասաց Ռոնալդուն հանդերձարանում ԵՎՐՈ-2016-ի տիտղոսը նվաճելուց հետո (տեսանյութ)

Պորտուգալիայի հավաքականի պաշտոնական էջում հրապարակվել է Կրիշտիանու Ռոնալդուի հուզիչ ելույթը, այն բանից հետո, երբ ընտրանին  իր պատմության մեջ առաջին անգամ տիրացավ Եվրոպայի առաջնության տիտղոսին:

Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը Ռոնալդուն փոխարիվել էր վնասվածքի պատճառով:

«Նախ և առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել մարզիչ Ֆերնանդու Սանտուշին: Առանց նրա մեզ մոտ ոչինչ չէր ստացվի: Այնուհետև, շնորհակակալություն եմ հայտնում  բոլոր ֆուտբոլիստներին և թիմի մյուս անդամներին ու նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս հաղթանակում:

Ոչ ոք չէր հավատում Պորտուգալիային, բայց ճշմարտությունն այն է, որ մենք դա արեցինք: Մենք՝ բոլորս: Շատ ուրախ եմ, սա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է: Ես մոռացել եմ անձնական նվաճումներիս և Չեմպիոնների լիգայի տիտղոսին մասին, այսօր երջանիկ օր է: Արդեն լաց եմ եղել 3-4 անգամ: Իմ եղբայրը ասում է ինձ, որ հանգստանամ, բայց ես չեմ կարող:

Սա ճշմարտությունն է, այս խոսքերը ամբողջ սրտիցս են գալիս: Երդվում եմ որդուս կյանքով, որ շատ, շատ, շատ ուրախ եմ: Կարող եմ դա կրկնել 100 անգամ: Մենք արժանի էինք սրան և մտանք Պորտուգալիայի պատմության մեջ», -ասել է պորտուգալացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ