Ինչ արդյունք է ցույց տալիս Մոուրինյոն` համեմատած Վան Գալի և Մոյեսի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս իր վատագույն վիճակագրությունն է արձանագրում վերջին 27 տարում, ներկայացնում է Manchester Evening News-ը: Հեռավոր 1989թ. «Կարմիր սատանաները» 13 տուրից հետո հավաքել էին 20-ից քիչ միավոր: Դևիդ Մոյեսի ժամանակ նրանք ունեին 22 միավոր, իսկ նախորդ տարի` 27:

Սակայն, տվյալ երկու մրցաշրջաններում էլ, թե 2013/14-ին և թե 2015/16-ին «Մանչեսթեր Յունայթեդը» չհայտնվեց լավագույն քառյակում և սկսեց նոր մարզչի փնտրտուքը: Նախորդ մրցաշրջանի այս հատվածում թիմը երկրորդն էր` ընդամենը 1 միավոր զիջելով ապագա չեմպիոն «Լեսթերին»: Սակայն, բոլորի մոտ մեծ դժգոհություն էր թիմի ցուցադրած խաղի շուրջ, իսկ հարվածների և հարձակողական այլ ցուցանիշների վիճակագրությունը շատ մտահոգող էր: Արդյունքում, հաջորդող հատվածում «Յունայթեդը» առանց հաղթանակի 8 խաղերի շարք սկսեց ու մրցաշրջանն ավարտեց 5-րդ տեղում:

2015թ. դեկտեմբերին «Վեստ Հեմի» հետ խաղում, որն ավարտվեց 0-0 հաշվով, «Մանչեսթեր Յունայթեդն» ընդամենը 1 հարված էր կատարել: Կիրակի օրը գրանցած ոչ-ոքիի ժամանակ Մոուրինյոյի թիմը 8 հարված էր կատարել: Թեև խնդիրներ կան, սակայն թիմի խաղային վիճակագրությունը ցույց է տալիս, որ Մոուրինյոյի սաների բախտը իրոք չի բերում: Ուստի, նախորդ երկու մարզիչների հետ համեմատությունը փաստում է, որ Մոուրինյոն դեռ անհանգստանալու լուրջ պատճառներ չունի, քանի որ առավել որոշիչ է մրցաշրջանի հաջորդող հատվածները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ