Իկեր Կասիլյասը նշել է պատմության 5 լավագույն դարպասապահների իր տարբերակը

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է 5 դարպասապահների անուններ, ովքեր իր կարծիքով լավագույնն են ֆուտբոլի ողջ պատմության ընթացքում:

Ցանկը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» ու Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը: Երկրորդ տեղում Իսպանիայի հավաքականի ու «Ռեալ Սոսյեդադի» դարպասապահ Լուիս Արկոնադան է, երրորդում` «Յուվենտուսի» ավագ Ջիանլուիջի Բուֆոնը: Կասիլյասը ցանկում ընդգրկել է նաև Գերմանիայի հավաքականի ու «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանին, ինչպես նաև Իսպանիայի հավաքականում իր երբեմնի մրցակից, «Բարսելոնայի» նախկին առաջին համար Վիկտոր Վալդեսին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ