Իկեր Կասիլյասը կազմել է Իսպանիայի հավաքականի բոլոր ժամանակների խորհրդանշական թիմը

Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կազմել է Իսպանիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը:

Կասիլյասը իրեն չի ընդգրկել խորհրդանշական հավաքականում, սակայն նրա թիմում են հայտնվել  «Բարսելոնայի» 6 ֆուտբոլիստներ:

Արկոնադա («Ռեալ Սոսյեդադ») – Սերխիո Ռամոս («Ռեալ»),  Պույոլ («Բարսելոնա»), Պիկե («Բարսելոնա»), Կամաչո («Ռեալ») – Չավի («Բարսելոնա»),  Հիերո («Ռեալ»),  Բուսկետս («Բարսելոնա»), Ինյեստա («Բարսելոնա») – Ռաուլ («Ռեալ»), Վիլյա («Բարսելոնա»)

Հիշեցնենք, որ 35-ամյա դարպասապահը իր հավաքականի կազմում կմասնակցի Եվրո 2016-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ