Իկեր Կասիլյաը նոր ռեկորդ սահմանեց

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հերթական ռեկորդն է սահմանել:

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը երեկ մասնակցեց Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի «Բրյուգեի» հետ խաղին: Պորտուգալական թիմը կարողացավ 2-1 հաշվով հաղթել բելգիացիներին, իսկ ահա այս հաղթանակը Կասիլյասի համար ՉԼ-ում դարձավ 92-րդը:

Այսպիսով իսպանացին գերազանցեց «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիի ռեկորդը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ