Իկարդին ներողություն է խնդրել երկրպագուներից

«Ինտերի» ավագ Մաուրո Իկարդին արձագանքել է երկրպագուների քննադատությանը:

«Սիրելի՛ երկրպագուներ, ես զարմացած ու հիասթափված եմ: Զարմացած եմ, քանի որ անդրադարձա մի փաստի, որ քչերին հուզեց, իսկ թիմի համար այժմ լավագույն պահը չէ:

Ես ուղղակի ցանկանում էի մթնոլորտ հաղորդել այս միջադեպին: Այո՛, ճիշտ է, որ իմ ինքնակենսագրականում որոշ դեպքեր չափազանցված են: Ես պատմել եմ արգենտինացի մարդասպանի մասին, քանի որ հանցագործներն ինձ ասում էին, որ տանս մոտ ինձ են սպասում: Ինքնակենսագրականում նշել եմ նաև երկրպագուների սպառնալիքի մասին, սակայն ընդգծել եմ, որ դա չարժեր անել:

Ես հիասթափված եմ այն քաոսից, որ ստեղծվել է այժմ: Ես ուղղակի պատմել եմ այդ միջադեպի մասին իմ հիշողությունները: Ես չէի վիրավորի երկրպագուին, եթե անգամ իմ գլխում չնչին ուղեղիկ լիներ: Ես չէի ցանկանում վիրավորել ինչ որ մեկին կամ արհամարհել:

Ավագի թևկապն իմ մանկության երազանքն է, ուրախություն, որ նախ՝ իմ ընտանիքինն է, հետո՝ իմը: Դուք այն մարդիկ եք, որոնց աչքերին եմ նայում յուրաքանչյուր գոլից հետո ու սպասում արձագանքի, քանի որ ես սիրում եմ «Ինտերը»:

Հուսով եմ՝ դուք հասկացաք, թե որքան կարևոր եք ինձ համար, և թե որքան եմ ես ձեզ հարգում, եթե անգամ դուք վիրավորում եք ինձ»,- գրել է Իկարդին Ինստագրամի իր էջում:

Իկարդին այլևս չի լինի «Ինտերի» ավագը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ